ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի սննդամթերք արտադրողները՝ առևտրի վիրտուալ տոնավաճառում

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի  սննդամթերք արտադրողները՝ առևտրի  վիրտուալ տոնավաճառում

Հայկական թարմ սննդամթերք արտադրող ընկերությունները մասնակցել են պտուղ-բանջարեղենի «United Fresh» առաջատար միջազգային տոնավաճառին:
Ամենամյա հիմունքներով կազմակերպվող տոնավաճառը թարմ սննդամթերքի արդյունաբերությունում ներգրավված մարդկանց համախմբում է ցանցային միջոցառումների, համայնքային ընդունելությունների, համաժողովների, վեբինարների, հանդիպումների, ըստ պահանջի կրթության և այլ սոցիալական հավաքույթների շրջանակներում:

Հաշվի առնելով COVID-19 համավարակը՝ կազմակերպիչներն այս տարի գործարկեցին «United Fresh Live» վիրտուալ միջոցառումը:
Շնորհիվ «EU4Business» նախագծի՝ չրեր, պահածոյացված պտուղ-բանջարեղեն, բուսական թեյ և օրգանական արտադրանքներ արտահանող 50 հայկական ընկերություն հնարավորություն ստացան #FullFruitArmenia վիրտուալ տաղավարում ներկայացնել իրենց արտադրանքը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում