ՇՇողիկ Գալստյան

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկական առաքելության երկրորդ խումբը

Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկական առաքելության երկրորդ խումբը

Ժամեր առաջ Ֆրանսիայից Հայաստան է ժամանել բժիշկների երկրորդ խումբը: Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: 

«Այս անգամ մեր առողջապահական պայքարին է միանում 9 բժիշկ, ովքեր օրեր շարունակ ոչ միայն կիսելու են իրենց փորձառությունը, այլև մարդկային կյանքեր փրկելու համար ներդնելու են բոլոր ջանքերը: Խմբի ղեկավարն է ֆրանսահայ հանրահայտ բժիշկ Լորան Փափազյանը: Բժիշկների ցանկում է նաև անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը Հայկ Վարդանյանը:

Մեր գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի է կոչում ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ: Բժիշկներն իրենց առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում»,- գրված է հայտարարությունում:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում