Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը կշարունակվի վաղը

ՌՌոզա Խաչատրյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կրկին հետաձգվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը: Այն կշարունակվի վաղը՝ 10:30-ին:

«Կրկնում եմ՝ սա շինծու գործ է: Դատավարությունը շարունակվում է»,- ասաց Ծառուկյանը՝ դուրս գալով դատարանից:

ԲՀԿ առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից ներկայացված դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը։

«Որոշումը դատավորը դեռ չի տվել, որոշումը տալուց հետո կծանոթանանք և դրա վերաբերյալ դիրքորոշում կարտահայտենք»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործ է հարուցել, որը վերաբերում է 2017 թ. ԱԺ ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի օգտին ընտրակաշառք բաժանելուն: ԱԺ-ն հունիսի 16-ին համաձայնություն էր տվել Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը: Այժմ ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել Գ. Ծառուկյանին: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում