ՇՇողիկ Գալստյան

Մի շարք կարևոր որոշումներ՝ ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստում

Մի շարք կարևոր որոշումներ՝ ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի հեռավար նիստում

Հունիսի 17-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Ազգային հավաքականներ

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգա

Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 3/4/5-ին և 6/7/8-ին, հոկտեմբերի 10/11 և 13/14-ին և նոյեմբերի 14/15 և 17/18-ին։

Այն հավաքականները, որոնք չեն մասնակցում Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆ փուլին, կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել հոկտեմբերի 7/8-ին և նոյեմբերի 11/12-ին։

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2–րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և  Վրաստանի հավաքականների հետ:

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 առաջնություն

Որակավորման փուլն ընթացքի մեջ է։ Դեռևս չանցկացված խաղերը կկայանան 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։

Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկված է որակավորման առաջին խմբում և մրցելու է Շվեդիայի (2 անգամ), Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն 2022

Որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 2-ից 11-ը ընկած ժամանակահատվածում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փլեյ-օֆֆ փուլում մրցելու է Բուլղարիայի ընտրանու դեմ։

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն

Եվրոպայի Մ-19 առաջնության՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգային նմանվող նոր ձևաչափով որակավորման փուլը հետաձգվել է։ Հետևաբար,  2021/2022 մրցաշրջանի ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլը կկայանա նախկին ձևաչափով։

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկված է որակավորման 11-րդ խմբում, որտեղ մրցելու է Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ:

ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնություն

Որակավորման փուլի ժամկետները չեն փոփոխվել: Հանդիպումները կկայանան 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Հայասանի Մ-17 հավաքականն ընդգրկված է որակավորման 12-րդ խմբում, որտեղ մրցելու է Սերբիայի, Դանիայի և Լատվիայի Մ-17 հավաքականների հետ։ 

Ակումբային մրցաշարեր

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա 2020/2021

Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 8-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից։

Նախնական փուլ – Օգոստոսի 8 և 11

Որակավորման առաջին փուլ  - Օգոստոսի 18/19

Որակավորման երկրորդ փուլ – Օգոստոսի 25/26

Որակավորման երրորդ փուլ – Սեպտեմբերի 15/16

Փլեյ-օֆֆ – Սեպտեմբերի 22/23 և 29/30

Խմբային փուլ – Հոկտեմբերի 20/21 և 27/28, նոյեմբերի 3/4 և 24/25, դեկտեմբերի 1/2 և 8/9

ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա 2020/2021

Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 20-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի արդյունքում հայկական 3 ակումբ հնարավորություն կստանա մասնակցել առաջնությանը։

Նախնական փուլ – Օգոստոսի 20

Որակավորման առաջին փուլ  - Օգոստոսի 27

Որակավորման երկրորդ փուլ – Սեպտեմբերի 17

Որակավորման երրորդ փուլ – Սեպտեմբերի 24

Փլեյ-օֆֆ – Հոկտեմբերի 1

Խմբային փուլ – Հոկտեմբերի 22 և 29, նոյեմբերի 5 և 26, դեկտեմբերի 3 և 10

ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգա 2020/2021

Որակավորման փուլի մինի-մրցաշարերը կկայանան 2020 թվականի հոկտեմբերի 7-ից 13-ը։ Առաջնությանը կմասնակցի Հայաստանի կանանց ֆուտբոլի Ա լիգայի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը։

ՈՒԵՖԱ Գործադիր կոմիտեի նիստում քննարկվեց նաև ֆուտբոլային հանդիպումները հանդիսականներով անցկացնելու հարցը։ Որոշվեց հարցը ևս մեկ անգամ քննարկել հուլիս ամսին։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում