ՆՆարեկ Սահակյան

Բազմաթիվ խախտումներ տրանսպորտային միջոցներում

Բազմաթիվ խախտումներ տրանսպորտային միջոցներում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները և ՀՀ ոստիկանության աշխատակիցները հունիսի 17-ին համատեղ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Էրեբունի վարչական շրջանում՝ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ։

Վարչական շրջանում իրականացված դիտարկումների ընթացքում, ինչպես նախորդ օրը, այնպես էլ այսօր, կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում արձանագրվել են դեպքեր, երբ տրանսպորտային միջոցներում ձեռքերի համար նախատեսված ախտահանիչ նյութի փոխարեն հեղուկի տարայում առկա է եղել սովորական ջուր, հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ, ինչպես նաև գերբեռնված երթ իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում հայտնաբերվել են կրկին դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր։

Արձանագրված նման կոպիտ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Խիստ վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ, տրվել պարտադիր կատարման ցուցումներ՝ թերություններն անհապաղ շտկելու և ՀՀ պարետի որոշման պահանջների կատարման գործընթացն ապահովելու նպատակով։

Հավելենք, որ տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթներն ամենօրյա և շարունակական բնույթ են կրելու։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում