ՌՌոզա Խաչատրյան

Վերսկսում ենք ակտիվ աշխատանքները «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ. Մ. Հայրապետյան

Վերսկսում ենք ակտիվ աշխատանքները «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ. Մ. Հայրապետյան

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը տեղեկացրել է, որ վերսկսում են ակտիվ աշխատանքները «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ:

«Երկու նոր՝ «Տեսալսողական մեդիայի մասին» և «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքների նախագծերն արդեն շրջանառության մեջ են դրվել, և այժմ վերսկսում ենք ակտիվ աշխատանքները «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ։

Մեր կանխատեսումներով՝ պետության համար չափազանց կարևոր սույն նախագիծը տարեվերջին կլինի օրակարգում»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում