ԳԳայանե Թամամյան

Ճանապարհների ասֆալտապատում, բակերի բարեկարգում․ Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերը

Ճանապարհների ասֆալտապատում, բակերի բարեկարգում․ Կոտայքի մարզի սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզպետարանից հաղորդում են, որ նախօրեին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հերթական աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր: Փոխմարզպետի, խորհրդականի և համայնքի ղեկավարի հետ շրջել և դիտարկել են բազմաբնակարան շենքերի բակային հատվածների ասֆալտապատման աշխատանքները:

Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում անցյալ տարի մեկնարկել և այս տարի շարունակվում են 74 մլն դրամ արժողությամբ 12.500 քմ մակերես (շուրջ 2 կմ) ընդգրկող բակային հատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ:

Բակերն ընտրվել են ըստ բնակիչների քանակի, և ընտրված գրեթե բոլոր բակերում տասնյակ տարիներ որևէ աշխատանք չի կատարվել:

 Ծրագրի շրջանակում նախորդ տարի ասֆալտապատվել են անմխիթար վիճակում գտնվող 0,7 կմ երկարությամբ (2500 քմ մակերեսով) բակային հատվածներ 2-րդ թաղամասում։  Այս տարի բակային ասֆալտապատման մակերեսը կազմել է 10․000 քմ:

Ասֆալտապատմանը զուգահեռ բակերում ընթանում են նաև ընդհանուր բարեկարգման, եզրաքարերի թարմացման և այլ աշխատանքներ:

Աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև աշուն:

Մեր համայնքների զարգացմանն ուղղված ծավալուն ծրագրերի իրագործման այս փուլում մարզպետն առաջնային է համարում որակական չափանիշները, այդ իսկ պատճառով մարզպետարանի համապատասխան մարմինների կողմից հաճախ են արվում մշտադիտարկումներ:

Մեր քաղաքացիներն արժանի են լավագույն պայմանների, և դրան այլընտրանք չկա: Հենց այս գիտակցումն է ընկած համայնքներում իրականացվող բոլոր ծրագրերի հիմքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում