ՆՆարե Ոսկանյան

Սևանա լճից մանրաձկան որսն անթույլատրելի է. Ջիլավյան

Սևանա լճից մանրաձկան որսն անթույլատրելի է. Ջիլավյան

ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը նշեց, որ վերջերս շատ են Սևանում մանրաձուկ բռնում, որը կարող է սիգի պաշարն ընդհանրապես վտանգի տակ դնել։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը տեղեկացրեց, որ այդ հարցով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ արդեն քննարկում են ունեցել։ Կքննարկեն նաև ոստիկանության հետ, քանի որ ուզում են միջոցառումներ իրականացնել, որով կնվազեցնեն մանրաձկան որսը: 

«Սա անթույլատրելի երևույթ է։ Ձուկն էլի հասկանալի է, բայց մանրաձուկն  անթույլատրելի է: Ներկայումս Կառավարության հետ քննարկումներ են։ Ուզում ենք պիլոտային ծրագրով թույլատրենք արդյունագործական որսը։ Ակադեմիան տվել է  արդյունաբերական որսի համար թույլատրելի չափաքանակ։ Դա շուրջ 200 տոննա է։ Պիլոտային ծրագրով ուզում ենք սա թողնենք, տեսնենք՝ ոնց կստացվի։ Դրանից հետո արդեն կշարունակենք ինչ-որ մի ուղղությամբ տանել, որ կանոնակարգենք կամ օրինական դաշտ բերենք»,- ասաց Ջիլավյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում