ՌՌոզա Խաչատրյան

Ունենք 133 վարակակիր, որոնցից 26-ը բժշկական հաստատություններում են. Տավուշի մարզպետ

Ունենք 133 վարակակիր, որոնցից 26-ը բժշկական հաստատություններում են. Տավուշի մարզպետ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Մարզպետը հայտնեց, որ երեկ մարզում բացվել է առաջին բուժհաստատությունը, որը պետք է զբաղվի կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ:

«Դա Դիլիջանի «Իրվինգ» բժկական կենտրոնն է, որը կսպասարկի 50 հոգու ստացիոնար ծառայության մեջ և հինգ հոգու՝ վերականգնողական ծառայության մեջ: Ռեանիմացիոն ծառայությունում ևս կունենանք պացիենտներ: Համոզված եմ, որ բարձր որակի ծառայություն կմատուցվի»,- նշեց Չոբանյանը:

Չոբանյանն ասաց, որ այս պահի դրությամբ մարզում կա 133 վարակակիր, որոնցից 26-ը գտնվում են բժշկական հաստատություններում, մեկուսացվածների թիվը շուրջ 600 է:

«Խոշոր օջախներ ունեցել ենք Բերդում՝ «Տավուշ տեքստիլը», և անմիջապես իրականացվել է մասսայական թեստավորում: Վարակվածները մեկուսացվել են, և դրանից հետո գործարանում էական փոփոխություններ չունենք: Այն աշխատում է բնականոն հունով»,- նշեց Չոբանյանը:

Մարզում մասսայական միջոցառումների չիրականացումը կարողանում են հսկել՝ նշեց մարզպետն ու շնորհակալություն հայտնեց համայնքապետերին ու ոստիկանությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում