ԼԼիլիթ Սեդրակյան

Հունիսի 10-ին կլինի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթ

Հունիսի 10-ին կլինի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթ

Հունիսի 10-ին՝ ժամը 10։30-ին, Կրասնոդար քաղաքի միջազգային օդանավակայանից տեղի կունենա «Արմենիա» ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։

Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից հայտնում են, որ չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել ՍՊԸ Атлас Юг ընկերության տոմսարկղերից։ Հեռախոս՝ 8/863/266-56-03 8/863/266-54-58

Ավիատոմսի արժեքը՝ 9․800 ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Նշենք նաև, որ ՀՀ սահմանը հատող քաղաքացիները պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում