ՆՆարե Թադևոսյան

Արարատի մարզում հայտնաբերվել է գերբեռնված միկրովատոբուս

Արարատի մարզում հայտնաբերվել է գերբեռնված միկրովատոբուս

Հունիսի 5-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին վերահասցեագրված քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա, որտեղ քաղաքացին իր մտահոգություններն էր հայտնել Դվին - Երևան միջմարզային միկրոավտոբուսային երթուղու սպասարկման որակի վերաբերյալ, Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրել են խիստ վերահսկողական աշխատանքներ:

Նույն օրը՝ 19:30-22:30-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Երևան-Արտաշատ ավտաճանապարհի (Հ8) Մրգավետ-Արևաբույր համայնքների վարչական տարածքում իրականացված լայնածավալ մշտադիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել է, որ «Լիգա» ՍՊ ընկերության սպասարկմանը հանձնված Դվին-Երևան-Դվին միջմարզային միկրոավտոբուսային երթուղին սպասարկող ավտոբուսի կողմից կրկին երթն իրականացվում է ուղևորների գերծանրաբեռնվածությամբ՝ այդկերպ խախտելով՝ ՀՀ պարետի N 74 որոշման 13-րդ հավելվածով նախատեսված անվտանգության կանոնները:

Մշտադիտարկման պահին ավտոբուսի սրահում հայտնաբերվել է շուրջ 20 կանգնած ուղևոր: ՀՀ ՃՈ կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում վարորդին տվել են պարտադիր կատարման ցուցումներ, որից հետո գերբեռնված միկրոավտոբուսից կանգնած ուղևորներն իջեցվել են, և Տեսչական մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ՝ իրենց անձնական ավտոմեքենաներով, քաղաքացիները տեղափոխվել են բնակության հասցեներ:

Հավելենք նաև, որ նշված կազմակերպության ղեկավարը և՛ նախապես, և՛ դեպքն արձանագրելուց հետո ստացել է նախազգուշացնող ծանուցում՝ բացառել գերբեռնված ուղևորափոխադրում իրականացնելու որևէ դեպք, հակառակ դեպքում Տեսչական մարմնի կողմից միջոցներ կձեռնարկվեն երթուղին սպասարկելու իրավունքը ժամանակավորապես կասեցնելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում