Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կոչ է արել թոշակառուներին մնալ տանը, հավաստիացնելով, որ փոստատարներն իրենք գումարը կտանեն քաղաքացու տուն:
«Այսօր Դավթաշենի փոստի աշխատակիցները ստիպված են եղել ոստիկաններ հրավիրել տեղամաս` կարգ ու կանոն հաստատելու համար։
Հարցը հետևյալն է, մի՞թե չենք սովորելու հերթ կանգնել` նույնիսկ կորոնավիրուսի տարածման ներկա ծավալների դեպքում։
Հարգելի թոշակառուներ, մեր սիրելի տատիկներ և պապիկներ, մնացեք տանը և փոստատարները օրերի ընթացքում Ձեր թոշակները կհասցնեն տուն, պետք չի գնալ և հերթ կանգնել փոստի բաժանմունքների դիմաց»,- գրել է նախարար Արշակյանը ֆեյսբուքում։










