ԱԱրսեն Մկրտչյան

Առցանց համակարգի միջոցով արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի

Առցանց համակարգի միջոցով արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի

ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Քանի որ այս տարի սահմանվել է առաջնահերթություն, հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝

  • 1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է.
  • 1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:

Այս պահի դրությամբ, արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի։ Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։ Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած` գրանցվելու հնարավորություն կունենան նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում, որ դեռևս չհայտագրված ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակը սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում