ԳԳայանե Թամամյան

Կրկնակի այցեր հանրային սննդի օբյեկտներ. հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Կրկնակի այցեր հանրային սննդի օբյեկտներ. հայտնաբերվել են մի շարք խախտումներ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները մայիսի 28-ին և 29-ին մշտադիտարկում են արել Երևան քաղաքի հանրային սննդի օբյեկտներում: Դրանցում եղել են նաև կազմակերպություններ, որտեղ եղել է կրկնակի այցելություն՝ հավաստիանալու համար, որ պահպանվում են ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները:

Կրկնակի խախտում են թույլ տվել 2 կազմակերպություն՝ Դավթաշեն վարչական շրջանում գործունեություն ծավալող «Գևորգ Ստեփանյան» Ա/Ձ-ն (Դավթաշեն 2-րդ թաղամաս 4 շենքի դիմաց) և «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ի մասնաճյուղը (Տ. Պետրոսյան 27/2): Հանրային սննդի այս օբյեկտներում զգուշացումից ու 24-ժամյա կասեցումից հետո ևս շարունակել են աշխատել առանց ախտահանության վերաբերյալ գրառումների մատյանի, աշխատակիցները դիմակները կրել են թերի, որոշ աշխատակիցների ջերմաչափումը կատարվել է մեկ անգամ:

Կրկնակի խախտման մասին արձանագրությունները ներկայացվել են պարետատուն:

Շրջայցերի ընթացքում խախտումներ են հայտնաբերվել մի շարք այլ կազմակերպություներում՝

«Սիներջի Յուրոփ» ՍՊԸ (Հյուսիսային պող. 6/10 50)
Ա/Ձ «Մանվել Տեր-Առաքելյան» (Հյուսիսային պող 2)
«Վա-Տի» ՍՊԸ (Տերյան 25 2-3)
«Փարվանա Լիճ» ՍՊԸ (Հրազդանի Կիրճ 22/10)
Ա/Ձ «Մերի Բադալյան» (Թումանյան 21/1)
«Խուրջին» ՍՊԸ (Թումանյան 21/1 12)
«Ֆաստֆուդ» ՓԲԸ (Հյուսիսային պող. 1 շենք 2 տարածք)
«Հայր և Որդի Երեմյաններ» ՍՊԸ (Թումանյան 21 22.2)
«Բեռլիներ Վուրստ» ՍՊԸ (Թումանյան 19 36)
«Կրաս Գրուպ» ՍՊԸ (Թումանյան 19-35) բացակայում էին աղբամաններ ձեռնոցների և դիմակների համար:

Ընդհանուր մուտքի, սանհանգույցի և խոհանոցի մուտքերի մոտ չի եղել փակ աղբաման ձեռնոցների և դիմակների համար, բացակայել է ջերմաչափը, չի կատարվել հաճախորդների և աշխատակիցների ջերմաչափում կամ կատարվել է թերի, բացակայել է աշխատակիցների ջերմաչափման մատյանը, սեղանների և անձանց միջև չի պահպանվել անհրաժեշտ հեռավորություն, բացակայել են գրառումները ախտահանության վերաբերյալ:

Պարետատուն են ներկայացվել խախտումների մասին բոլոր արձանագրությունները:

Ընդհանուր առմամբ՝ Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով մինչ օրս տեսչական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքում 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, իրականացվել է 17572 ստուգում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում