ԼԼիլիթ Սեդրակյան

Կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր. Կառավարության կոչը

Կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր. Կառավարության կոչը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել, որում հնչում է Կառավարության՝ դիմակ կրելու վերաբերյալ կոչը:  

«Ուշադրություն, խոսում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:

Բոլորիդ կոչ ենք անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:

Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:

Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:

Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ձեր կողմից պատրաստած դիմակներ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության կառավարությունը շնորհակալություն է հայտնում ձեզ հակահամաճարակային կանոնները պահպանելու համար»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում