ՌՌոզա Խաչատրյան

Ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար Ձեր աջակցությունն է հարկավոր. Թորոսյան

Ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար Ձեր աջակցությունն է հարկավոր. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար անհրաժեշտ են մասնագետներ՝ հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ:

«Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։

Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։

Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել
091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)»,- գրել է Թորոսյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում