ՌՌոզա Խաչատրյան

Հիգիենայի կանոնները պետք է պահպանել, այլապես տուգանվելու են բոլորը. վարչապետ

Հիգիենայի կանոնները պետք է պահպանել, այլապես տուգանվելու են բոլորը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս օրերին կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են շրջանառվում, որոնք էլ թուլացնում են մեր քաղաքացիների զգոնությունը:

«Կորոնավիրուսը չկա, Կառավարությունը կամ վարչապետը դիմակի գործ է անում, և մի հատ էլ հետևից ասում են՝ ինչի՞ չեք հերքում: Էս ընթացքում ինչ ասես հերքեցինք: Տան վրա 2 միլիոն դոլար են ծախսել՝ հերքեցինք: Ռեկետ են անում՝ հերքեցինք: Կոշիկի գործ են անում՝ հերքեցինք: Նարկոտիկի գործ են անում՝ հերքեցինք: Հիմա ուզում եք հավատալ՝ հավատացեք: Եթե ձեր աչքի առաջ չի տեղի ունեցել այն ամենը, ինչ տեղի է ունեցել, հավատացեք, վաղն էլ ասելու են՝ մարդ է ուտում ընդմիջման ժամերին, մյուս օրն ասելու են՝ հողերը ծախեցին, փողերը, ոսկիները ծախեցին, թալանեցին, փայ մտան բոլորի հետ: Եթե պիտի հավատաք՝ հավատացեք»,- ասաց վարչապետը՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում:

Փաշինյանը խնդրեց՝ այլևս իրեն չդիմեն՝ խնդրելով հերքել որևէ մեկի տարածած անհեթեթ լուրը:

«Ով ուզում է այդ անհեթեթություններին հավատալ՝ թող հավատա: Թող հավատա, գնա իր սիրելի իշխանությանը հետ բերի ու երջանիկ ապրի, որ ոչ մի լուր իշխանության մասին սուտ չլինի, ամեն ինչ ճիշտ լինի: Բայց դա իշխանության մասին ստերեոտիպից է գալիս, ստերեոտիպ կա այդպես»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ ինքը նման կարծրատիպերով չի մտածում:

Վարչապետը շեշտեց՝ այս հարցերին, տարածվող միֆերին անդրադառնում է ևս մեկ անգամ՝ հաստատելու՝ կորոնավիրուս կա:

«Որ ասում ենք՝ դիմակ դրեք, նրա համար չէ, որ դիմակից փայ ունենք: Յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանին համապատասխան: Դիմակ դնելը պետք է, և խնդրում, կոչ եմ անում, պահանջում եմ՝ մեզանից յուրաքանչյուրն այս ամենին վերաբերվի բացառիկ պատասխանատվությամբ»,- հայտարարեց նա:

Վարչապետն ընդգծեց՝ կորոնավիրուսային հիգիենայի կանոնները պետք է պահպանել, այլապես տուգանվելու են բոլորը:

«Չասեք, որ սոցիալապես վատ վիճակում եք: Վատ վիճակո՞ւմ եք՝ պահեք կանոնները, սոցիալական հեռավորություն պահեք: Հիմա աշխատանքի հնարավորությունները բացել ենք, որ մարդիկ աշխատեն և հնարավորություն ունենան իրենք իրենց առողջության մասին մտածեն»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում