ՇՇողիկ Գալստյան

Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրվելիք բժշկական սարքավորումները ճանապարհին են

Լիտվայի կողմից Հայաստանին տրամադրվելիք բժշկական սարքավորումները ճանապարհին են

Մայիսի 13-ին Լիտվայի Շիաուլյայ քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել Լիտվայի կողմից Հայաստանի որպես մարդասիրական օգնություն տրամադրվելիք բժշկական սարքավորումների փաթեթավորման և ճանապարհման արարողությունը, որին մասնակցել է Լիտվայում ՀՀ դեսպանության հյուպատոս Միսակ Բալայանը։

Մարդասիրական օգնության տրամադրման մասին որոշումը Լիտվայի կառավարությունը կայացրել էր ապրիլի 22-ին, ըստ որի՝ Արևելյան Գործընկերության անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանին, կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար հատկացվել է ընդհանուր արժողությամբ 100 000 եվրոյի օգնություն՝ լիտվական ընկերությունների կողմից արտադրված բժշկական պարագաների տեսքով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում