Անվճար բուժօգնություն սրտի հիվանդություններով տառապող գյումրեցիներին

Անվճար բուժօգնություն սրտի հիվանդություններով տառապող գյումրեցիներին

Սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող գյումրեցիների համար եզակի հնարավորություն է ստեղծվել Գյումրիի բժշկական կենտրոնում հետազոտություն անցնել փորձառու և բարձրակարգ բժիշկների մոտ:

Երևանի «Նորք Մարաշ» սրտաբանական կլինիկայի մասնագետներն այս օրերին հանրապետության երկրորդ քաղաքում էին:

Նրանք ոչ միայն խորհուրդներով են կիսվել, դասախոսություններով հանդես եկել տեղի բուժանձնակազմի համար, այլև լիովին անվճար կատարել 9 հիվանդի կորոնոգրաֆիա և մեկ ստենտավորում:

Գյումրիի բժշկական կենտրոնում այս տարի ստացիոնար բուժում ստացող 7000  հիվանդից  4200-ը բուժօգնություն են ստացել պետական պատվերով: Մեծ է նաև բարեգործական ակցիաների շնորհիվ բուժօգնություն ստացողների թիվը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում