ՆՆարե Ոսկանյան

Վարակի չորս նոր դեպք Վրաստանում. Aliq

Վարակի չորս նոր դեպք Վրաստանում. Aliq

Ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի թիվը երկրում կազմում է 593: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: 

Վրաստանում կորոնավիրուսից պաշտոնապես բուժված է համարվում 223 մարդ: Կորոնավիրուսից երկրում մահացել է 9 մարդ:

Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5028 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 537 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Ընդհանուր հաշվարկով Վրաստանի տարբեր շրջաններում գործող կլինիկաներում այս պահին կորոնավիրուսից բուժվում է 364 պացիենտ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում