ԹԹերեզա Կասյան

Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է

Ապրիլի 30-ը Ջազի միջազգային օրն է

Այսօր` ապրիլի 30-ին, ջազի սիրահարները նշում են Ջազի միջազգային օրը: 

2011 թվականից անվանի երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Հերբի Հենքոքի նախաձեռնությամբ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած բանաձևի հիման վրա ապրիլի 30-ը հռչակվեց Ջազի միջազգային օր:

Այդ օրը  ամբողջ աշխարհում կազմակերպվում էին համերգներ ու փառատոներ անվանի ջազմենների մասնակցությամբ։ Հայաստանում Ջազի օրը նշվում էր ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արցախում։ 

Ջազֆեսթին հյուրախաղերով Հայաստան էին գալիս հանրահայտ երաժիշտներ, համերգներ էին կազմակերպվում ոչ միայն մեծ համերգասրահներում, այլև՝ սրճարաններում և զբոսայգիներում։

Այս տարի, հասկանալի պատճառով, բազմամարդ համերգներ չեն լինի։ Սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայքից տեղեկանում ենք, որ  Ջազի միջազգային օրվա առիթով ծրագրված  տոնակատարությունն ու համերգը  Քեյփթաունում  (Հարավային Աֆրիկա) անցկացվելու է առցանց։ Դա վերաբերում է նաև մի շարք այլ միջոցառումների, որոնք նախատեսված էին ամբողջ աշխարհում՝ ապրիլի 30-ին։

Այսօր Գրինվիչի ժամանակով ժամը 19։00-ին կսկսվի համաշխարհային համերգն ամբողջ աշխարհից արտիստների մասնակցությամբ։ Գեղարվեստական ղեկավարն է ամերիկացի հայտնի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Հերբի Հենքոքը։ Համերգը հեռարձակվելու է ուղիղ եթերում։

Համերգին մասնակցելու են բազմաթիվ արտիստներ, այդ թվում՝ Իգոր Բուտմանը, Եվգենի Պոբոժին, Ջոն Մաքլաֆլին, Ջեյն Մոնհայտը, Ջոն Բիզլին, Բեն Ուիլյամսը, Ջոն Սքոֆիլդը, Յուն Սուն Նան, Ա Բուն,  Ջոի Դեֆրանչեսկոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում