Հայաստանի մշակույթի օրեր՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում

Հայաստանի մշակույթի օրեր՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համագործակցությամբ 2026 թվականի նոյեմբերի 9–16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի էստրադային ջազ նվագախումբը՝ հրավիրված մենակատարների մասնակցությամբ, դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։

Ռուսաստանյան հանդիսատեսին կներկայացվեն Հայաստանի ժամանակակից մշակույթի տարբեր ուղղությունները՝ թատերական բեմադրություններ, պարարվեստ, ջազային և ակադեմիական երաժշտություն:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:30-ին, Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի փոքր բեմում, Երևանի մնջախաղի պետական թատրոնը կներկայանա «Օֆլայն» բեմադրությամբ:

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայում՝ Ռուսաստանի պետական ակադեմիական Փոքր թատրոնի Բոլշայա Օրդինկայի բեմում, հանդես կգա «Բարեկամություն» համույթը։

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայում՝ «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնի հիմնական բեմում, Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես կգա «Օֆլայն» ներկայացմամբ:

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի «Թատերական արվեստի ստուդիա» թատրոնի հիմնական բեմում, Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը կներկայացնի «Առյուծը ձմռանը» ներկայացումը։

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի «Զարյադիե» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ջազ նվագախմբի և մենակատարների գալա համերգը։

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Փոքր դահլիճում տեղի կունենա դաշնակահար Անահիտ Դիլբարյանի մենահամերգը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում