ՌՌոզա Խաչատրյան

Ունենք 1200-ից ավելի դիմում, որից մերժվել է 350-ը․ էկոնոմիկայի փոխնախարար

Ունենք 1200-ից ավելի դիմում, որից մերժվել է 350-ը․ էկոնոմիկայի փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը պարետատանը տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նշեց, որ Կառավարության սահմանած հակաճգնաժամային երրորդ միջոցառման շահառուների դիմումներն ընդունելու վերջնաժամկետ սահմանված չէ։

«Այս պահին ունենք 1200-ից ավելի դիմում, որից 350-ը մերժվել են տարբեր պատճառներով։ Առյուծի բաժինը ընկնում է ոլորտային անհամապատասխանությանը։ Այսինքն՝ դիմում են այն կազմակերպությունները, որոնք ներառված չեն մեր ծրագրում։ Երկրորդը մերժվում են հարկային ոչ բարվոք պատմություն ունեցող, և երրորդը՝ այն շահառուները, որոնց շրջանառությունը եղել է 24 միլիոնից ցածր»,- նշեց էկոնոմիկայի նախարարի տեղակալը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման մասին խոսելիս։

Մարգարյանը նշեց, որ դիմումների քանակով առաջին տեղում մշակող արդյունաբերությունն է, այնուհետև հանրային սննդի, զբոսաշրջության և մյուս ոլորտների ՓՄՁ-ների հայտերն են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում