ՌՌոզա Խաչատրյան

Չինաստանում վարակի 915 ակտիվ դեպք է մնացել․ Worldometers-ի թարմացած տվյալները

Չինաստանում վարակի 915 ակտիվ դեպք է մնացել․ Worldometers-ի թարմացած տվյալները

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, Երևանի ժամանակով ժ. 12:00-ի դրությամբ, հասել է 2 մլն 732,737-ի, մահացածներինը՝ 191,152-ի, բուժվածներինը՝ 751,025-ի, ներկայումս որպես վարակակիր գրանցվածների թիվը 1 մլն 790,560 է, որից 58,726-ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Կորոնավիրուսով վարակման դեպքերի ամենամեծ ցուցանիշը մեկ օրվա ընթացքում գրանցվել է ԱՄՆ-ում. նոր վարակվածների թիվը 31,900 է: ԱՄՆ-ում վարակվածների թիվը հասել է 886,709-ի, որով աշխարհում առաջինն է, մահացել է 50,243 մարդ, առողջացել՝ 85,922 մարդ։

Իսպանիան երկրորդն է. այստեղ գրանցվել է վարակվելու 213,024 դեպք, որոնցից նոր են 4,635-ը, մահացել է 22,157 մարդ, որոնցից 440-ը՝ վերջին մեկ օրում։

Վարակակիրներով աշխարհում երրորդ երկիրը հանդիսացող Իտալիայում վարակների գրանցված ցուցանիշը 189,973 է, մահացել է 25,549 մարդ, առողջացել է 57,576 մարդ։

Ֆրանսիայում  վարակվածների թիվը 158,183 է, մահացել է 21,856 մարդ, առողջացել՝ 42,088 մարդ։

Գերմանիայում 153,129 մարդ է վարակվել, մահերի թիվը 5,575 է, առողջացել է 103,300-ը:

Թուրքիայում կորոնավիրուսի վարակի գրանցված դեպքերի թիվն անցավ 100,000-ի սահմանը. այստեղ մահացել է 2,491 մարդ: Ադրբեջանում 1,548 վարակված կա, 20 հոգի մահացել է: Վրաստանում 425 վարակակիր կա, 5-ը մահացել են։

Ռուսաստանում վարակվածների թիվը հասել է 62,773-ի, իսկ մահացածներինը՝ 555-ի։

Վարակի հայրենիքում՝ Չինաստանում, վարակի 915 ակտիվ դեպք է մնացել։ 77,257 մարդ արդեն ապաքինվել է, 4,632 մարդ՝ մահացել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում