ԱԱրման Գալոյան

Պարետի նոր որոշմամբ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները

Պարետի նոր որոշմամբ հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները

Նոր որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ ողջ տարածքում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումների կարգավորումներում: Դրանք ուժի մեջ են մտել ապրիլի 22-ից՝ ժամը 23:59-ից:

«Այսպես, հանվում է միջմարզային տեղաշարժի սահմանափակումը և վերացվում են անցակետերը: Փոխարենը՝ ուժերը կենտրոնացվելու են այլ սահմանափակումների նկատմամբ ուժեղացված վերահսկողություն իրականացնելու ուղղությամբ: Առաջնորդվելու ենք նաև առանձին համայնքներում վարակի տարածման ռիսկայնության աստիճանից կախված հատուկ ռեժիմներ սահմանելու տրամաբանությամբ: Պահպանվում են անձանց տեղաշարժի և հանրային տրանսպորտի հետ կապված մնացած սահմանափակումները:

Հանվել են տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները: Մասնավորապես՝

Մշակող արդյունաբերության հատվածում՝

 Պոլիգրաֆիական գործունեություն
 Թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրություն
 Քարի սղոցում, մշակում և հարդարում
 Մետաղե շինարարական կոնստրուկցիաների արտադրություն
 Էլեկտրահաղորդալարերի միացման սարքվածքների արտադրություն
 Պատրաստի մետաղե արտադրատեսակների, մեքենաների և սարքավորանքի նորոգում
 Արդյունաբերական մեքենաների և սարքավորանքի տեղադրում

Մեծածախ առևտուր, մանրածախ առևտուր, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգում հատվածում՝

 Մեծածախ առևտուր վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, բացառությամբ՝ մի քանի ենթատեսակների
 Գյուղատնտեսական մեքենաների, սարքավորանքի և պահեստամասերի մեծածախ առևտուր
 Հանքարդյունաբերության, շինարարության և քաղաքացիական շինարարության համար մեքենաների մեծածախ առևտուր
 Ոչ մասնագիտացված խանութներում մանրածախ առևտրի որոշ տեսակներ

Տեղեկատվություն, կապ հատվածում՝

 Գրքերի հրատարակություն
 Հեռուստատեսային ծրագրերի արտադրություն, հետարտադրական գործունեություն և տարածում

Անշարժ գույքի հետ կապված գործունեություն հատվածը:

Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն հատվածում՝

 Տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ
 Գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում

Վարչարարական և օժանդակ գործունեություն հատվածում՝

 Ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն այն ընկերությունների մասով, որոնց գործունեությունը սահմանափակված չէ

Սպասարկման այլ ծառայություններ հատվածում՝

 Արհեստակցական միությունների գործունեություն
 Համակարգիչների և կապի սարքավորանքի նորոգում
 Կենցաղային էլեկտրոնային սարքվածքների նորոգում
 Կենցաղային սարքերի, տնային այգեգործական գույքի նորոգում

Սահմանված են նաև առանձին գործունեության տեսակների դեպքում սանիտարահամաճարակային անվտանգության, ինչպես նաև այլ կանոններ:

«Մանածագործվածքի վերջնամշակում», «Հագուստի արտադրություն», «Կոշիկի արտադրություն», «Էլեկտրական սարքավորանքի արտադրություն», «Կահույքի արտադրություն» և «Սպորտային ակումբների գործունեություն» ենթատեսակների, ինչպես նաև այլ առանձին դեպքերի համար կարող է դիտարկվել սահմանափակումներից բացառություն կիրառելու հնարավորությունը:

Բացառություն ստանալու դիմում-հայտը կարող եք ներկայացնել առցանց՝ https://covid19.gov.am/hy կայքի միջոցով»,- տեղեկացրել է պարետ Տիգրան Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում