ՌՌոզա Խաչատրյան

Իտալական Ա սերիայի 8 ակումբ դեմ է մրցաշրջանի վերսկսմանը

Իտալական Ա սերիայի  8 ակումբ դեմ է մրցաշրջանի վերսկսմանը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ իտալական Ա սերիայի 8 ակումբ չի ցանկանում անցկացնել մրցաշրջանի մնացած հանդիպումներն ու ավարտին հասցնել մրցաշրջանը՝ հայտնում է Adnkronos-ը։ Պարբերականի տվյալներով՝ մրցաշրջանի վերսկսվելուն դեմ են «Տորինոն», «Սամպդորիան», «Ֆիորենտինան», «Ուդինեզեն», «Պարման», ՍՊԱԼ-ը, «Բրեշիան» ու «Բոլոնիան»։ Այս ակումբների ներկայացուցիչները կարծում են, որ խաղերն անցկացնելու դեպքում կպահպանվի կորոնավիրուսով վարակվելու ռիսկը։

Միևնույն ժամանակ Ա սերիան հանդես է եկել հայտարարությամբ, որ մտադիր է ավարտին հասցնել մրցաշրջանը, հենց Իտալիայի իշխանությունները պայմանները բավարար համարեն քաղաքացիների կյանքի ու առողջության համար։ 

 

Ա Սերիան երեքշաբթի օրը պատրաստվում է հանդիպում անցկացնել մրցաշրջանի հավանական վերսկսման վերաբերյալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում