ԱԱրման Գալոյան

Վերջնականացնում ենք ընդունելության կարգերը մշակելու գործընթացը. Արայիկ Հարությունյան

Վերջնականացնում ենք ընդունելության կարգերը մշակելու գործընթացը. Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ վերջնականացվում է ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը և հորդորել է հետևել միայն նախարարության ցուցումներին:

«Սիրելի հայրենակիցներ, վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը: Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն շահերից:

Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար հետևե՛ք նախարարության ցուցումներին` չտրվելով ասեկոսեների և հրապարակումների շեղող և իրականությանը չհամապատասխանող միտումներին, որոնց աղբյուրը նախարարությունը չէ: Ամբողջ ընթացքն առաջիկա երկու շաբաթներին քայլ առ քայլ կնկարագրենք և միասին առաջ կգնանք:

Իսկ մինչ այդ շարունակե՛ք հեռավար կրթությունը, ապահովե՛ք աշակերտների կրթության անընդհատությունը: Հետևե՛ք իմ էջի հրապարակումներին: Բոլոր նորություններն այս գործընթացի վերաբերյալ կլինեն այստեղ»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում