Հայ պատգամավորների 21-օրյա հացադուլն աշխարհի ուշադրությունը բեւեռեց ղարաբաղյան հարցի վրա

Հայ պատգամավորների 21-օրյա հացադուլն աշխարհի ուշադրությունը բեւեռեց ղարաբաղյան հարցի վրա

1990-ի այս օրերին, երբ շարժումն Արցախի համար շարունակվում էր արդեն մեկ ու կես տարի, ԽՍՀՄ ժողովրդական 3 հայ պատգամավորներ Մոսկվայում՝ «Մոսկվա» հյուրանոցի իրենց համարում, քաղաքական հացադուլ հայտարարեցին:

Հինգերորդ օրը հացադուլին միացան ԼՂԻՄ-ի լուծարված մարզգործկոմի նախագահ Սեմյոն Բաբայանը, Ազգային խորհրդի նախագահ Վաչագան Գրիգորյանը, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը:  Մեծ էր նրանց զարմանքը, երբ նույն օրը հացադուլին միանալու եկավ 82-ամյա ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը:

Հացադուլի 21 օրերի ընթացքում նրանք ղարաբաղյան հարցի վրա բեւեռեցին ԽՍՀՄ-ի եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը:

Ամեն օր նրանց այցելում էին խոշոր գրողներ, գիտնականներ, արտիստներ, պետական ու քաղաքական գործիչներ, հեռուստալրագրողներ: Նրանց սատարող հացադուլներ հայտարարվեցին Լենինգրադում եւ Տաջիկստանում: Հացադուլավորների անունով «Մոսկվա» հյուրանոց հասավ 10 000 հեռագիր աշխարհի տարբեր մասերից:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում