ՆՆարե Ոսկանյան

Դեղերի իրացման լիցենզավորման ժամկետը չորս ամսով կերկարաձգվի․ ԱԺ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Դեղերի իրացման լիցենզավորման ժամկետը չորս ամսով կերկարաձգվի․ ԱԺ նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Ազգային ժողովի արտահերթ նիստում այսօր քննարկվեց և 114 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Հիշեցնենք, որ նախագծերով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ընդլայնում։ Նախատեսվում է իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում։ Կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ ևս կներգրավվեն, այդ թվում՝ կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներ։ 

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը նշեց, որ կա դեղերի մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունների լիցենզավորման կարգ։ «Նրանց 3 ամիս ժամանակ էր տրամադրվել, որպեսզի լիցենզավորվեին՝ դեղերի մեծածախ առևտրով զբաղվելու իրավունք ունենալու համար: Ժամկետն ավարտվում է ապրիլի 15-ին: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Կառավարությունը ևս 4 ամիս հավելյալ ժամկետ է տալիս, որ նրանք լիցենզավորվեն և իրավունք ունենան զբաղվելու դեղերի մեծածախ առևտրով»,- ընդգծեց Զեյնալյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում