ԳԳայանե Թամամյան

Գործարկվել է կայք, որտեղ կարող եք իմանալ՝ ծրագրի շահառո՞ւ եք, թե՞ ոչ

Գործարկվել է կայք, որտեղ կարող եք իմանալ՝ ծրագրի շահառո՞ւ եք, թե՞ ոչ

Գործարկվել է http://online.ssa.am/ կայքը, որի միջոցով կարող եք տեղեկանալ՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք ՀՀ Կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերի շահառու, թե՞ ոչ:

Կայքի համապատասխան դաշտում հայատառ մուտքագրելով ձեր տվյալները՝
կարող եք տեղեկանալ աջակցության ծրագրի տվյալ ցուցակում ներառված լինել կամ չլինելու մասին։

Ծրագրերի շահառու հանդիսանալու դեպքում կտեսնեք նաև այն բանկի անվանումը, որտեղ փոխանցվել է ձեզ համար նախատեսված գումարը: Անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է մոտենալ տվյալ բանկի ցանկացած մասնաճյուղ և ստանալ միանվագ աջակցությունը:

  •  Գումարը բանկում հասանելի կլինի երեք ամիս, եթե այդ ընթացքում գումարի նկատմամբ պահանջ չառաջադրեք, այն հետ կվերադարձվի ՀՀ պետական բյուջե:
  •  ‹‹Կորոնավիրուսի հետևանքով աշխատանքից ազատված ծնողներին հրատապ դրամական աջակցություն» (4-րդ միջոցառում) ծրագրի շահառուների ցանկը ամբողջական չէ և պարբերաբար թարմացվում է:
  • Ուստի Ձեր տվյալները ցանկում չգտնելու պարագայում փորձեք դրանք վերստուգել որոշ ժամանակ անց:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում