ՌՌոզա Խաչատրյան

Մխիթարյանը «Ռոմայի» հետ կօգնի տարեցներին

Մխիթարյանը «Ռոմայի» հետ կօգնի տարեցներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է հռոմեական ակումբի՝ ապրիլի 2-ից գործող «Միասին» ակցիային: Իտալական ակումբն օգնում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով սննդի կամ բժշկական պարագաների կարիք ունեցող հիմնականում 60-ից բարձր տարիք ունեցող մարդկանց, որոնք «Ռոմայի» խաղերի տոմսերի տարեկան անդամագրություն ունեն։ Մխիթարյանը ակցիային մասնակցելու մասին հայտնել էր ֆեյսբուքի գրառմամբ:

Իտալիայում գործում է հատուկ հեռախոսահամար, որի միջոցով նշված խմբի մարդիկ կարող են կապ հաստատել ակումբի հետ։ «Ռոմայում» նման ակցիայի գաղափարը առաջացել է, երբ հայտնի է դարձել, որ Իտալիայում տարեց մարդիկ վախենում են համաճարակի պատճառով դուրս գալ տնից՝ սնունդ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ ձեռք բերելու համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում