ԱԺ-ն քննարկում է կորոնավիրուսից մահացած անձանց չհերձելու վերաբերյալ նախագիծը

ԱԺ-ն քննարկում է կորոնավիրուսից մահացած անձանց չհերձելու վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:  

Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ նախագծով իրավական կարգավորում է սահմանվում կորոնավիրուսի հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու վերաբերյալ: 

Փոխնախարարը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում գործող ախտաբանաանատոմիական ծառայություն մատուցող կազմակերպությունները չունեն հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: 

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կորոնավիրուսի վարակվելիության աստիճանը դեռևս բացահայտված չէ, ինչպես նաև վիրուսի ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ դիակի ներսում և կարող է հերձման ընթացքում առաջացնել անդառնալի հետևանքներ, անհրաժեշտություն է առաջացել չիրականացնել հերձում վարակի հետագա մեծածավալ տարածումը կանխելու նպատակով»,- պարզաբանեց Ա.Ավանեսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում