ՆՆարե Ոսկանյան

ԱՄՆ-ի վարակված 10 զինծառայողների փաստը ֆեյսբուքյան էջը վերագրում է հայկական բանակին

ԱՄՆ-ի վարակված 10 զինծառայողների փաստը ֆեյսբուքյան էջը վերագրում է հայկական բանակին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այսօր հայտնել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված՝ իրենց 10 զինծառայողների մասին։ Այս տեղեկատվությունը խեղաթյուրված տարբերակով տարածվում է ֆեյսբուքի հայկական տիրույթում։

Խոսքը մասնավորապես վերաբերում է Մտքեր. Հավերժությունը ֆեյսբուքյան էջին, որը, տեղադրելով նյութի հղումը, գրել է՝ «Պաշտպանության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակված 10 զինծառայողների մասին»՝ տպավորություն ստեղծելով, թե խոսքը Հայաստանի Հանրապետության  պաշտպանության նախարարության հայտարարության մասին է, և դեպքը տեղի է ունեցել հայկական բանակում։

Նշենք, որ ապատեղեկատվություն տարածող այս էջն ունի ավելի քան 34 հազար հետևորդ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում