ՎՎարդան Հովսեփյան

Լիլիա Շուշանյանն ընդունել է «Մուդիսի» ներկայացուցիչներին

Լիլիա Շուշանյանն ընդունել է «Մուդիսի» ներկայացուցիչներին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանն ընդունել է միջազգային հեղինակավոր «Մուդիս» (Moody՛s Investors Service) վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։

Նախարարի տեղակալը կարևորել է կազմակերպության վարկանիշավորման գործընթացը Հայաստանի համար առաջնահերթ համարվող ոլորտներում, ինչն ուղենշային է դառնում հետագա բարեփոխումներում։

Հանդիպմանը քննարկվել են երկրի տնտեսական զարգացմանը, այդ գործընթացներում հանքարդյունաբերության մասնակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել առանձին ընկերությունների գործունեությանը։

Կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով Լիլիա Շուշանյանը ներկայացրել է ոլորտում իրականացված բարոփոխումների ընթացքը՝ նշելով, որ առաջիկա տարիներին կառավարության համար առաջնային են լինելու ոլորտի զարգացման գործում հավասարակշռել պաշարների արդյունավետ կառավարման, արդյունաբերողների համար կանխատեսելի միջավայրի ապահովման և բնապահպանական ռիսկերի կառավարման խնդիրները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպության փորձագետներին հետաքրքրող մի շարք հարցերի կապակցությամբ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման շուրջ։

«Մուդիսի» ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ոլորտում առկա իրավիճակի համապարփակ ներկայացման համար և անդրադարձել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում