ԳԳոհար Սիմոնյան

Պատմական իրողություն. հիջաբով առաջին կին-հետաքննիչն Իսրայելի ոստիկանությունում

Պատմական իրողություն. հիջաբով առաջին կին-հետաքննիչն Իսրայելի ոստիկանությունում

Ավագ սերժանտ Սաբրին Սաադին, որ հետաքննիչ է նշանակվել անչափահասների հարցերով, հիջաբով առաջին մահմեդական կինը կլինի Իսրայելի ոստիկանությունում: Այս մասին հաղորդել է Ynet-ը:

Նշվում է, որ Սաադին ծնվել և մեծացել է բեդվինների Բասմատ Թաբունի գյուղում և ուսանել է իսրայելական Հայֆայում: Ավագ դպրոցն ավարտելուց հետո, երեք տարի առաջ, Սաադին փորձել է ծառայության անցնել Իսրայելի ոստիկանությունում, բայց այդ ժամանակ թափուր աշխատատեղեր չեն եղել: Մինչ այս, այժմյան ավագ սերժանտն աշխատել է Հայֆայի հագուստի խանութներից   մեկում՝ որպես մենեջեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում