
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 26-ի, կա 245 վարակակիր, նրանց թվում են մի քանի պետական պաշտոնյաներ, նաև` երկրի փոխնախագահը: Վարակվել է բրիտանացի մի լրագրող, որ Իրանում էր փետրվարի 20-ի խորհրդարանի ընտրությունը լուսաբանելու համար: Կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող պետական շտաբի նախագահը խնդրել է կալանավորներին արձակուրդ տալ: Վարակն արձանագրվել է Իրանի 31 նահանգից 23-ում: Չինաստանից դուրս կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3664-ի՝ 47 երկրում: Ֆրանսիայում նույնպես մեծանում է վարակվածների թիվը:









