ԳԳոհար Սիմոնյան

Այսօր Վիեննայում կմեկնարկի Իրանի և միջազգային միջնորդների հանդիպումը

Այսօր Վիեննայում կմեկնարկի Իրանի և միջազգային միջնորդների հանդիպումը

Այսօր Վիեննայում կմեկնարկի Իրանի և միջազգային միջնորդների «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա),  հանդիպումը, որի ընթացքում կքննարկվի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի (JCPOA) հետագա իրականացման հարցը: Այս հանդիպումն առաջինն է լինելու «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Իրանի կողմից կամավոր ստանձնած պարտավորությունների կատարման շեղումների պատճառով անհրաժեշտ է ներդնել միջուկային համաձայնագրի շուրջ վեճերը լուծելու մեխանիզմ:

Ըստ ТАСС-ի՝ հանդիպումն, ինչպես միշտ, կանցկացվի Վիեննայի «Կոբուրգ» հյուրանոցում, և այն կգլխավորի ԵՄ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը:

Հիշեցնենք, որ  նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե այս հանդիպումը հնարավորություն կընձեռի դադարեցնել համաձայնագրի շուրջ լարումը, քանի դեռ ուշ չէ:Նշենք նաև, որ Ռուսաստանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում