ՌՌոզա Խաչատրյան

Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրոն

Գորիսը ապրիլին կդառնա ՏՏ իրադարձությունների կենտրոն

2020-ի ապրիլի 13-19-ը Գորիսում կանցկացվի Tech Week 2020 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ 2020» միջոցառումների շարքը, որի հիմնական նպատակն է համախմբել հայկական ամենահայտնի ՏՏ իրադարձությունները և մեկ շաբաթ դրանք կենտրոնացնել Սյունիքում:

Միջոցառումն առաջին անգամ կանցկացվի Գորիսում, քանի որ հենց այստեղ է ծնվել միջոցառումն անցկացնելու գաղափարը:

«Ինստիգեյթի»՝ Գորիսում ավելի քան յոթ տարի գործող թիմը, որն աշխատում է տեղական և միջազգային խոշոր ընկերությունների հետ, հավատում է, որ մարզերի համաչափ զարգացում ապահովելու համար ՏՏ-ն կարող է ծանրակշիռ դեր խաղալ, իսկ նմանատիպ միջոցառումների անցկացումը մարզում աննկարագրելի ոգևորություն կառաջացնի։

Tech Week֊ը լինելու է միասնական հարթակ համայնքում հայտնի մյուս միջոցառումների կազմակերպիչների համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում