ՎՎարդան Հովսեփյան

Փակ է Մ-2 ավտոճանապարհի Ջերմուկ տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճանապարհը

Փակ է Մ-2 ավտոճանապարհի Ջերմուկ տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճանապարհը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին` ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:

Փակ է Մ-2 ավտոճանապարհի Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճանապարհը (բուք): Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկում կա կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար ավտոմեքենա, իսկ Գորայքի կողմից՝ 40 տրանսպորտային միջոց:

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:

Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները և Սիսիան-Գորիս ավտոճանապարհը:

Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ, Գավառ և Սևան քաղաքներում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական  կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում