Գինու փառատոն Հադրութի շրջանի Տող գյուղում

Գինու փառատոն Հադրութի շրջանի Տող գյուղում

Արցախում առաջին անգամ գինու փառատոն է կազմակերպվել, որի հարթակ ընտրվել է Տող գյուղի Մելիք Եգանի իշխանական ապարանքը, ինչը, կազմակերպիչների խոսքով, պատահական չի ընտրվել:

Դիզակի Մելիք Եգանի նստավայրն Արցախի եզակի և հարուստ պատմամշակութային կոթողներից է և կարոտ է ուշադրության: Արցախի կառավարության միջոցներով տարածքում սկսվել են վերականգնողական աշխատանքները, ավարտից հետո այն կդառնա Արցախի զբոսաշրջային ամենահետաքրքիր հասցեներից մեկը: Ահա այդ պատմական միջավայրում ծավալվել է համաժողովրդական տոնախմբությունը, որին մասնակցել է նաև Արցախի ղեկավարը:

Արցախյան գինու համտես, ազգային երգ ու պար, արցախյան խոհանոցի համեղ ուտեստներ, այցեքարտ դարձած ժենգյալով հացի հյուրասիրություն` հյուրերն ազատ էին իրենց նախասիրություններում:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում