ՆՆարե Ոսկանյան

Կոմպոզիտորական արվեստի փառատոնին ներկայացվել են Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները

Կոմպոզիտորական արվեստի փառատոնին ներկայացվել են Ալեքսանդր Հարությունյանի ստեղծագործությունները

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակներում ներկայացվել է Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին։ Հիշեցնենք‚ որ փառատոնը նվիրված էր անվանի հայ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։

Ուշագրավ է‚ որ ստեղծագործությունները ներկայացնողների թվում էին նաև ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի մասնակիցները։  

Ալեքսանդր Հարությունյանն ընդգծված հետաքրքրություն ուներ կամերային ժանրերի հանդեպ: Կոմպոզիտորի ստեղծագործության հուզական, խոհական, դրամատիկ երանգները տեղ են գտել նրա կամերային գործերում։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում