ՄՄարիամ Մխիթարյան

Լիբանանի նոր կառավարությունը հաստատվեց

Լիբանանի նոր կառավարությունը հաստատվեց

Լիբանանի խորհրդարանը 63 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ իր վստահությունն է հայտնել Հասան Դիաբի կառավարությանը: Ելույթ ունենալով քվեարկությունից առաջ՝ վարչապետը ներկայացրել է լայն բարեփոխումների ծրագիր: Նա խոստացել է արդիականացնել դատական և ֆինանսական համակարգերը, ինչպես նաև պետական կառավարման կառուցվածքը: Քաղաքական գործչի ամենակարևոր խնդիրներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:

Խորհրդարանի նիստն անցել է բողոքի ակցիայի ֆոնին: Ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք փորձել են թույլ չտալ պատգամավորների մուտքը խորհրդարանի շենք։ Իրավապահների հետ բախումների հետևանքով հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում