Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Սիրիան փետրվարի 1-ի առավոտյան

ԳԳոհար Սիմոնյան

Սիրիայի արաբական բանակն ու դաշնակից ուժերը երկու հեկտար տարածք են ականազերծել Դարաայի նահանգում և Դամասկոսի շրջանում: Իդլիբի նահանգում շարունակվող թեժ մարտերին զուգահեռ՝ կառավարական ուժերը ջիհադականների ռազմական մեքենա են ոչնչացրել: Տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են փոխանցում զոհված ջիհադականների վերաբերյալ:

Step News AGnecy-ն փոխանցում է, որ ցամաքում կառավարական ուժերին պաշտպանում է սիրիական օդուժը, իսկ Դարաայում գործում է ռուսական օդուժը:

Սիրիական SANA պետական լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ Իդլիբի նահանգի Մաարաթ ան-Նուման գյուղաքաղաքում կառավարական ուժերը հայտնաբերել են փորված թունելներ և զինապահեստ: SANA-ն այդ մասին ռեպորտաժ է տեղադրել նաև Youtube-ի իր էջում:

Պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը (CPVS) հաղորդել է, որ օրվա ընթացքում տարբեր երկրներից ավելի քան 1,000 փախստականներ են վերադարձել Սիրիա: Միայն 294 մարդ հատել է Լիբանանի հետ սահմանը Ջեյդեթ-Յաբուս և Թելլ-Կալահ սահմանային անցակետում, ևս 860 փախստական Սիրիա են մուտք գործել Հորդանանից՝ Նասիբ անցակետով:

«Իսլամական պետությունը» պատասխանատվություն է ստանձնել Դեյր էզ-Զորում քուրդ զինյալների սպանության համար: Ցավոք, զոհերի մասին նորից իրարամերժ տվյալներ են հաղորդում: RUDAW-ի փոխանցմամբ, գուցե սա պատասխան էր քրդերի այն հայտարարությանը, թե Հասակայի նահանգի Ալ-Խոլ ճամբարից մի խումբ կանանց ու երեխաների փախուստի փորձ են կանխարգելել: Հաղորդվում է, որ նրանք «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ընտանիքների անդամներ են եղել:

Հասակայի նահանգի Թել-Թամր քաղաքում ձերբակալվել են մաքսանենգներ, որոնք փորձել են դուրս բերել երկրի պատմական ու մշակութային ժառանգությանը պատկանող արժեքավոր առարկաներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում