ՆՆարե Ոսկանյան

Հիմնադրամի դեմ իրականացվում է տեղեկատվական ագրեսիվ արշավ՝ բռնության կոչերով. Լարիսա Մինասյան

Հիմնադրամի դեմ իրականացվում է տեղեկատվական ագրեսիվ արշավ՝ բռնության կոչերով. Լարիսա Մինասյան

Հայաստանն արմատական փոխակերպման շրջադարձային փուլում է, և հեղափոխության սկզբից հիմնադրամը սատարել է սիրո և համերաշխության վրա հիմնված փոփոխությունների գործընթացը: Այդ մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը: 

«Մենք աջակցում ենք կայուն և համակարգային փոփոխություններին, որոնք ուղղված են ավտորիտար և կոռումպացված համակարգերի վերադարձի բացառմանը, սակայն արդեն տևական ժամանակ է՝ հիմնադրամի և մեր գործընկերների դեմ իրականացվում են լայնածավալ հակաքարոզչություն և տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ: Այն ուղեկցվում է ատելության քարոզով և հաճախ բռնության կոչերով: Այդ արշավի հեղինակները նենգափոխում են  հիմնադրամի գործունեությունը, զրպարտում են Ջորջ Սորոսին, խեղաթյուրում են մեր և գործընկերների աշխատանքին վերաբերող փաստերը: Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջելու և դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ ու մեր գործընկերներին դարձրել այս զրպարտիչ արշավի թիրախը»,- նշել է Մինասյանը:

«Բաց հասարակության հիմնադրամներ» Հայաստանի  գործադիր տնօրենն ընդգծել է, որ թիրախի տակ է հանրային վստահությունը, և հորդորել է լրատվամիջոցներին չներգրավվել  ապատեղեկատվական  գործընթացում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում