ՌՌոզա Խաչատրյան

Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին օրինագիծն ընդունվեց

Աշխատողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին օրինագիծն ընդունվեց

101 կողմ, 2 դեմ, 10 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն առաջարկել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանը, Արման Աբովյանը, Քաջիկ Գևորգյանը, Դավիթ Մանուկյանը և Արայիկ Աղաբաբյանը:

Նախագիծը ներկայացնելիս պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշել է, որ 2004 թ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը պետք է  խմբագրել:

«Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»,- ասել է պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում