ԹԹերեզա Կասյան

Դմիտրի Խառատյանը նշում է 60-ամյա հոբելյանը

Դմիտրի Խառատյանը նշում է 60-ամյա հոբելյանը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանն այսօր նշում է ծննդյան 60-ամյակը: Առաջին անգամ նա էկրանին է հայտնվել 15 տարեկանում ՝ «Խաղարկություն» ֆիլմում և անմիջապես շահել հանդիսատեսի սերը՝ հայտնում է Russia 24 հեռուստաալիքը:

Բայց Ալյոշա Կորսակի դերը լեգենդար «Գարդեմարիններ, առաջ» ֆիլմում իրական համբավ բերեց դերասանին: Երիտասարդ, խարիզմատիկ և ուրախ պատանին դարձավ մի ամբողջ սերնդի խորհրդանշան: Դերասանի խոսքով՝ նախնիների գեները նրան օգնեցին ֆիլմում մարմնավորել իսկական գարդեմարինի կերպարը: Հայտնի է, որ Խառատյանների մի քանի սերունդ ծառայել է ռուսական նավատորմում:

Դերասանին շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ձեր շռայլ, բազմակողմանի տաղանդի և հսկայական դրական էներգիայի շնորհիվ հաջողության եք հասել դերասանական ասպարեզում»,- նշել է Պուտինը շնորհավորական հեռագրում՝ մաղթելով հոբելյարին ստեղծագործական նոր հաջողություններ: 

Դմիտրի Խառատյանը ծննդյան տարեդարձը կնշի բեմում. այսօր Սանկտ Պետերբուրգում կկայանա նրա համերգը: Իսկ  փետրվարի 12-ին Մոսկվայի Կրեմլի պալատում տեղի կունենա ևս մեկ հոբելյանական ներկայացում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում