ԳԳոհար Սիմոնյան

Եմենի ռազմաբազայի հրթռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 116-ի

Եմենի ռազմաբազայի հրթռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 116-ի

Հունվարի 18-ին Եմենի Մարիբ նահանգի ռազմակայանի  հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվն այսօր հասել է 116-ի: France Press-ի փոխանցմամբ՝ նույնիսկ այս թիվը դեռ վերջնական տվյալ չէ, որովհետև բազմաթիվ վիրավորներ գտնվում են շատ ծանր վիճակում:

Նշվում է, որ ռազմակայանի վրա հարձակվելիս ներգրավվել են ինչպես հրթիռներ, այնպես էլ անօդաչու թռչող սարքեր: Ընդ որում, հարվածներ են հասցվել ոչ միայն ռազմաբազային, այլև հարակից մզկիթին, ինչի պատճառով քիչ չեն նաև զոհված քաղաքացիական անձինք:

Այս պահին դեռ ոչ մի խմբակցություն պատասխանատվություն չի ստանձնել կատարվածի համար, բայց Եմենի կառավարությունն ու Սաուդյան Արաբիան մեղադրում են իրանամետ ապստամբ հուսիներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում