ԹԹերեզա Կասյան

Այսօր The Beatles-ի համաշխարհային օրն է

Այսօր The Beatles-ի համաշխարհային օրն է

Հունվարի 16-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է The Beatles խմբի համաշխարհային օր: Չնայած  խումբը  իր գոյությունը դադարել է 1970-ին, մինչև օրս նրանք  համարվում են ռոքն-ռոլլի ամենավառ ներկայացուցիչները, և նրանց երկրպագուների բանակը կես դարից ավելի է՝ չի կրճատվում: Չորս լիվերպուլցի պատանիներ մի քանի տարում փոխեցին մարդկանց երաժշտական ընկալումները ու շոու բիզնեսի կանոնները:

Ամբողջ աշխարհում վաճառվել է The Beatles-ի  ավելի քան մեկ միլիարդ ձայնասկավառակ, և այդ ռեկորդը մինչև օրս չի կրկնվել: Նրա՛նք ստեղծեցին մարզադաշտային համերգների պատմությունը. մինչ այդ երաժիշտները ելույթ էին ունենում միայն համերգասրահներում: Հենց լիվերպուլցի քառյակն էր առաջին հեռուստատեսային հոլովակի հեղինակը: Շապիկի վրա տառեր տպելու նորաձևությունը նույնպես նրանց է պատկանում:

The Beatles- ը գոյություն ունեցավ ընդամենը 10 տարի, սակայն խումբն առավելագույն ազդեցությունը թողեց աշխարհի երաժշտության, հեռուստատեսության և ընդհանուր առմամբ մարդկանց աշխարհընկալման վրա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում