ՆՆարե Ոսկանյան

Բանկային ավանդների մուտքագրման օրվա հաշվարկները կկանոնակարգվեն. նախագիծ

Բանկային ավանդների մուտքագրման օրվա հաշվարկները կկանոնակարգվեն. նախագիծ

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին պատգամավորներ Արտակ Մանուկյանի ու Համազասպ Դանիելյանի հեղինակմամբ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը Մանուկյանը նշել է, որ նախագծի շարժառիթը արդարության վերականգնման նկատառում ունի:

«Որդեգրել ենք արդարության վերականգնման միտումներ, ուզում ենք, որ այն ավանդատուները, որոնք գումարը, որպես ավանդ, ձևակերպում են բանկում, և բանկը դրա դիմաց  հենց ավանդի մուտքագրման օրվա դրությամբ կարող է հավելյալ եկամուտներ ստանալ, սրանից ևս ավանդատուն անմասն չպետք է մնա»,- նշել է Մանուկյանը: 

Փորձել են գնահատումներ իրականացնել, ըստ որոնց՝ ավանդների միջին մեծության քանակից ելնելով մոտ 6 ամսվա տվյալներով խոսքը 162 միլիոն դրամի մասին է: Մանուկյանը նշել է, որ դա ավանդատուների ստանալու փոխարեն բանկային հատվածն է ստացել: 

Բաժիններ

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում