Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Երթևեկության անվտանգության հարցը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է մնում: 2019թ. դեկտեմբերի 25-ից մայրաքաղաքի 5 փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն.
- Ռուբինյանց փողոց՝ հ.19,
- Կորյունի փողոց՝ Նալբանդյան հ.59,
- Դավիթ Բեկի փողոց՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային հարակից հատված,
- Թբիլիսյան խճուղի՝ հ.43/8,
- Մարգարյան փողոց՝ հ.14 և հ.29/3:
Այս հետիոտնային անցումները հարդարվել են հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցներով: Այսուհետ այդ ճանապարհահատվածներով տրանսպորտային միջոցների երթևեկության ու հետիոտնային անցումներով հետիոտների տեղաշարժի հերթականությունը հետիոտների միջամտությամբ կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով:
Իսկ այն հատվածներում, որտեղ նախկինում արգելաթմբեր էին ավելացվել, դրանք կվերացվեն: 2020-ին կարգավորվող հետիոտնային անցումներիի թիվը կբազմապատկվի»:










